Լրահոս

30.01.2013 13:36


Անդրիաս Ղուկասյանը իրեն տրամադրված անվճար եթերաժամանակը տրամադրում է հանրությանը

Անդրիաս Ղուկասյանը իրեն տրամադրված անվճար եթերաժամանակը տրամադրում է հանրությանը
Հարգելի քաղաքացիներ, ինչպես տեղյակ եք ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի ճանաչում ընտրությունների օրինականությունը և գտնում է, որ պետք է վերջ տալ ռեժիմի կողմից հասարակության վզին փաթաթած ֆարսը: Նա պահանջում է, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը չպետք է մասնակցի ընտրություններին, ինչը կարող է լինել միակ պայմանը, որպեսզի ընտրությունները անցնեն օրինական ճանապարհով:
 Անդրիաս Ղուկասյանը իրեն տրամադրված անվճար եթերաժամանակը տրամադրել է հանրությանը, որից արդեն օգտվում են և քաղաքացիները և քաղաքացիական նախաձեռնությունները: Նա նաև իրեն անվճար հիմունքներով տրամադրված դահլիճները տրամադրում է քաղաքացիներին, որպեսզի վերջիններս ստեղծված իրավիճակուց դուրս գալու համար քննարկումներ կազմակերպեն:
 Կից Ձեզ ենք ներկայացնում Երևանում և մարզերում գտնվող դահլիճների հասցեները: Դահլիճների հասցեները կարող եք գտնել նաև այս հղումով: Եթե ցանկություն ունեք կազմակերպել քննարկումներ, ապա կարող եք կապնվել Անդրիաս Ղուկասյանի մամուլի ծառայության հետ և մանրամասը քննարկել դահլիճի վերցնելու կարգը:
 
Ստորև նշված են շտաբի կոնտակտները.
Էլ. փոստ.` [email protected]
 
 
Հարգանքով`
ՀՀ նախագահի թեկնածու
Անդրիաս Ղուկայանի
մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը