Լրահոս

30.01.2013 12:54


Արամ Հարությունյան. «...մի օր նախագահ չեք լինելու և մի գյուղում բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ եք զբաղվելու»

Արամ Հարությունյան. «...մի օր նախագահ չեք լինելու և մի գյուղում բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ եք զբաղվելու»

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօրվա ասուլիսին անդրադարձել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հանդիպումների տեսագրությունը, որում ՀՀ նախագահը Տավուշի մարզի տարեց մարդու բողոքին արձագանքել էր. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա»: 

Ըստ Արամ Հարությունյանի՝ նախագահն այդպես չպետք է խոսի քաղաքացիների հետ։ «Երկրի նախագահը  գյուղացուն չպետք է ասեր, թե «ե՞ս եմ մեղավոր, որ որդիներդ այստեղ չեն»... Մյուս կողմից էլ, բնական է, որ այդպես պետք է լիներ, քանի որ մարդու շրջապատը շատ է ազդում իր վրա... Կոչ եմ անում ապագա նախագահներին՝ չմոռանալ, որ մի օր նախագահ չեք լինելու և մի գյուղում բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ եք զբաղվելու: Նախագահին պատիվ չի բերում վարունգի թեմայով բաներ խոսելը»,–ասել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը