Լրահոս

30.01.2013 12:18


ՀԿԿ առաջին քարտուղար. «Մեկը հացադուլ է անում, մյուսը՝ մազ կտրում»

ՀԿԿ առաջին քարտուղար. «Մեկը հացադուլ է անում, մյուսը՝ մազ կտրում»

ՀԿԿ Կենտկոմի պլենումը որոշել է ՀՀ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չսատարել: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ Նա ընդգծել է, որ այս թեկնածուներն առաջադրվել են առաջադրվելու համար:

–Մեկը հացադուլ է անում, մյուսը՝ մազ կտրում։ Մեկը բարևում է, մյուսը՝ խոստումներ տալիս։ Մի կողմում կանգնած է 37% աղքատներով բանակըմյուս կողմում՝ ստահոդ խոստումներ տվող թեկնածուները,-ասել է նա։–Այս ընտրությունները ոչինչ չեն տալու ժողովրդին: Աղքատությունը խորանալու է, արտագաղթը շարունակվելու է, գործազուրկների քանակը մեծանալու է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը