Թուրքիան որոշել է չմասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ իրենց երկիրը չի մասնակցելու «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին, քանի որ նոր կանոններ սահմանելուց հետո այն այլևս արդար չի կարելի համարել։
Նոր կանոնների համաձայն՝ հաղթողը որոշվում է հեռուստադիտողների և ժյուրիի անդամների ձայների 50/50 տոկոսով: Իսկ մինչ այդ հաղթողին ընտրում էին բացառապես հեռուստադիտողները:
Թուրքիան որոշել է չմասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին