Քաղաքական

30.01.2013 11:50


Սերժ Սարգսյանի տան դիմաց իրենց բնակարաներն են պահանջում

Սերժ Սարգսյանի տան դիմաց իրենց բնակարաներն են պահանջում

Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Արամի և Բուզանդի փողոցների բնակիչները հավաքվել էին Պռոշյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, որտեղ բնակվում են Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Բողոքի գործողության մասնակիցները պահանջել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպում: Վերջինս, սակայն, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, գտնվում է Լոռու մարզում։ Ոստիկանության աշխատակիցները հավաքվածներին հորդորել են հեռանալ: Վերջիններս էլ պահանջել են, որ իրենց հետ հանդիպի Ռիտա Սարգսյանը, սակայն այդ պահանջը ևս չի կատարվել: «Թող մեզ ընդունեն, մեր խնդրին լուծում տան, ուր գնում, բողոքում են, անօգուտ է, ինչքա՞ն կարելի է ցրտին, անձրևին և ձյանը հավաքվենք ու բողոքենք»,-ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են հավաքվածները: Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ բնակարանով ապահովելու խոստում իրենց անձամբ տվել է Սերժ Սարգսյանը և հիմա պարտավոր է կատարել այն: «Մենք ողորմություն չենք ուզում, մենք մեր բնակարաններն ենք ուզում, ինչքա՞ն կարելի է վարձով ապրել»:

Այս խորագրի վերջին նյութերը