Սերժ Սարգսյան. «Մենք այնքան ենք քչացել, որ այլևս տեղ չունենք պակասելու»
Նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ալավերդցիների հետ հանդիպմանը ընդգծել է երկրի առաջընթացի նշանակությունը։ Գործող նախագահը նշել է, թե առաջընթաց կարող է արձանագրել միայն այն պետությունը, որտեղ հարգված, գնահատված ու պաշտպանված է քաղաքացու արտահայտվելու իրավունքը: «Երկիրը չի կարող արձանագրել ակնկալվող առաջընթացը, եթե չկա վստահություն պետական մարմինների, դատարանների և արդարադատության համակարգի նկատմամբ և այդ մարմինների կողմից իրենց լիազորությունների թափանցիկ ու արդյունավետ իրականացումը լինելու է առաջնահերթությունների շարքում։ Վստահ եմ, որ այդ համակարգերի աշխատանքը լրջորեն բարելավվելու է, քանի որ առանց այդ մարմինների բարեփոխման ես անգամ չեմ կարող պատկերացնել այն Հայաստանը, որին ձգտում ենք»,- ասել է Ս. Սարգսյանը։
Նախագահի թեկնածուն անդրադարձավ նաև արտագաղթի խնդրին.«Մենք այնքան ենք քչացել, որ այլևս տեղ չունենք պակասելու: Սակայն սա միայն պետության խնդիրը չէ, այլ բոլորիս. պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծենք»,- ասել է նա։