Հունվարի 21-ին՝ժամը 14։15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի բնակիչ, 1924թ. ծնված Ժորա Սարգսյանն իր բնակարանում հանկարծամահ է եղել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է Ժ. Սարգսյանի դիակը` դեմքի, կրծքավանդակի և ձեռքերի դաստակների կապտուկներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 23-ին՝ ժամը 10։15-ին, բերման է ենթարկվել 1962թ. ծնված Առուշան Սարգսյանը: Նա խոստովանել է, որ հունվարի 20-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, տանը, կոտրված աթոռի փայտով ծեծի է ենթարկել հորը` Ժորա Սարգսյանին, և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ: Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Առուշան Սարգսյանը կալանավորված է:
Որդու կողմից ծեծի ենթարկված հայրը մահացել է
Հունվարի 21-ին՝ժամը 14։15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի բնակիչ, 1924թ. ծնված Ժորա Սարգսյանն իր բնակարանում հանկարծամահ է եղել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է Ժ. Սարգսյանի դիակը` դեմքի, կրծքավանդակի և ձեռքերի դաստակների կապտուկներով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 23-ին՝ ժամը 10։15-ին, բերման է ենթարկվել 1962թ. ծնված Առուշան Սարգսյանը: Նա խոստովանել է, որ հունվարի 20-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, տանը, կոտրված աթոռի փայտով ծեծի է ենթարկել հորը` Ժորա Սարգսյանին, և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Առուշան Սարգսյանը կալանավորված է: