«Il Giornale»-ի լրագրող Տոնի Դեմաշելիի հետ զրույցում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ցանկանում է հեռանալ Արքայական ակումբից՝ չբացառալով Ֆրանսիայում աշխատելու հավանականությունը:
«Դուբայի մամուլի ասուլիսի ժամանակ Մոուրինյոն ինձ ասել է, որ պատրաստվում է հեռանալ «Ռեալից»։ Նա նշել է, որ այլևս չի կարող շարունակել աշխատանքը Արքայական թիմում՝ նկատի ունենալով ակումբում տիրող մթնոլորտը, ֆուտբոլիստների և երկրպագուների վերաբերմունքը։ Մարզիչը հայտնել է, որ իրեն դուր է գալիս Փարիզը և մտածում է ֆրանսիական ֆուտբոլում աշխատելու մասին», –լրագրողի խոսքը մեջբերել է «Marca»-ն։
Մոուրինյոն պատրաստվում է հեռանալ «Ռեալից»