Հունվարի 29-ին՝ ժամը 19։5-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Քաջարանի Լեռնագործների փողոցում կառուցվող բենզալցակայանից բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ: Պարզվել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, հիշյալ բենզալցակայանի վառելիքի տարան մաքրելու նպատակով մտել են նրա մեջ ու առաջացած գազերից թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Հունվարի 29-ին՝ ժամը 19։5-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Քաջարանի Լեռնագործների փողոցում կառուցվող բենզալցակայանից բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ:
Պարզվել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, հիշյալ բենզալցակայանի վառելիքի տարան մաքրելու նպատակով մտել են նրա մեջ ու առաջացած գազերից թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: