Լրահոս

30.01.2013 09:56


Երբ խիյարը թարս է աճում...

Երբ խիյարը թարս է աճում...

Նախագահի Թեկնածուն, նույն ինքը՝ Գործող Նախագահը, նույն ինքը՝ նախկին նախագահի համերկրացին, նույն ինքը՝ ապագա նախագահի նախորդողը մի քաջ, բայց անհեռատես ծերունու հետ զրույցում փարատեց բյուրավոր համաքաղաքացիների մոլի համոզմունքն առ այն, որ Երկիրն Հայոց ոսկեդար է ապրում մի խումբ պատասխանատու գործիչների անխոնջ շինիչ եռանդի շնորհիվ: Որովհետև այդ գործիչները շինել են, շինել և վերջապես այնպես են շինել, որ ոչ մի շինվածքի վերաբերյալ դույզն իսկ ասելիք չի ծագում: Ըստ որում, շատ անսպասելի կողմից․ պարզվեց, որ առաջ վազող ու հավատալով փոփոխվելով դեպի ապահովություն սրընթացող Հայաստանում կա դավադիր մի բանջարատեսակ, որ մասնագետներին հայտնի է որպես Cucumis sativus, նվաստներիս՝  որպեսվարունգ, իսկ Հանրապետական կուսակցության ղեկավար մասին՝ որպես խիյար: Ստորագույնը՝ թարս է աճում․․․

Արմեն Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը