Լրահոս

30.01.2013 09:42


Սելիմի լեռնանցքը փակ է

Սելիմի լեռնանցքը փակ է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 09։00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս, Միջնատուն ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն–Մադինա և Սոթք–Քարվաճառ (ԼՂՀ), Երևան-Մեղրի, Վայոց ձորի մարզի Սարավան, Ելփին, Շիրակի մարզի Ջաջուռ, Բասեն, Սարիար, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի շրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների օգտագործման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը