Լրահոս

30.01.2013 09:41


Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանության պարզաբանումը

 Օրերս ԶԼՄ-ներում հրապարակվել էր քաղաքացուհի Հրեղեն Խաչատրյանի բաց նամակը` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակագիրը, մասնավորապես, ոստիկանությանը մեղադրում էր անգործության մեջ, որ իբր իր բնակարան ներխուժած անձանց չի վտարում այնտեղից:

Հայտնում ենք, որ Հ. Խաչատրյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին` նշելով, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 5Ա շենքի 3-րդ բնակարանը գնել է Վ. Նադարյանից, իսկ այնուհետև վերջինիս հետ նոտարական կարգով կնքվել վարձակալության պայմանագիր:

Ոստիկանության կողմից Հ. Խաչատրյանին պարզաբանվել է, որ անշարժ գույք ապօրինի ներխուժումը կանխելու կամ վերացնելու կարգը սահմանված է ՀՀ կառավարության 10.05.2007թ. թիվ 797-Ն որոշմամբ:

Նշված կարգի 7-րդ կետի համաձայն՝ ապօրինի ներխուժում չի կարող դիտվել, եթե վիճարկվող գույքի վերաբերյալ առկա են պայմանագրային փոխհարաբերություններ: Հետևաբար նշված բնակարանի հետ կապված վեճը ենթակա է լուծման բացառապես դատարանի որոշմամբ, և ոստիկանությունը այս հարցում որևէ իրավասություն չունի:

Միաժամանակ ոստիկանությունը դատական դեպարտամենտից տեղեկություններ էր ստացել, որ Հ. Խաչատրյանի և Տ. Նադարյանի միջև առկա է քաղաքացիաիրավական վեճ, և փոխադարձաբար հայցեր են ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը