Հունվարի 26-27-ը Իտալիայի Հայոց հովվության և իտալահայ համայնքի կյանքում առանձնահատուկ էր: Սուրբ Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ և Երիտասարդների օրհնության օրվա առիթով 2 տարբեր օրերի ընթացքում 7 տասնյակից ավելի հայ երիտասարդներ հյուրընկալվեցին Իտալիայի Հայոց հովվության կենտրոն Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցում: Երիտասարդները ներկայացնում էին Իտալիայի 16 քաղաքները:
Միջոցառումներն ընթացան “Իտալահայ երիտասարդների I համագումար” անվան ներքո: Հայրենիքից հեռու հայրենական մթնոլորտ ստեղծած տասնյակ երիտասարդներ միասնաբար աղոթեցին Միլանի Հայոց եկեղեցում, մասնակցեցին Սուրբ Պատարագի արարողությանն ու երիտասարդների օրհության արարողությանը, ճաշակեցին հայոց ավանդական “հարիսան” և այլ ուտեստներ:
Այս կոնֆերանսով պաշտոնապես հռչակվեց նաև Իտալիայի Հայոց Հոգևոր հովվության Երիտասարդաց միությունը բաղկացած իտալահայ գաղութի երիտասարդ անդամներից և Իտալիայում ուսանող հայ երիտասարդներից: “Սիրելիներ, միշտ կարծել եմ, թե մեր երկնային լուսատուն առաջացել է հրեշտակների ձեռքին եղած բազմաթիվ ջահերի միությունից… այսօր մենք էլ իբրև հրեշտակներ Աստծո և ծառաներ Հիսուս Քրիստոսի հավաքվեցինք Իտալիայի տարբեր կողմերից և մեր ջահերը միացրեցինք իրար… Ահավասիկ, պիտի ծնվի մեր հովվության երիտասարդ արեգակը, որ կլուսավորի մեր հովվությունը… թե ինչ պիտի անենք ապագայում, չգիտենք ոչ մեկս, բայց մի բանում վստահ ենք, որ միասին պիտի լինենք… և լույս պիտի լինի… ”,-ասաց Իտալիայի Հայոց հոգևոր հովիվ Հայր Թովմա Խաչատրյանը երիտասարդների ուղղված իր օրհնության խոսքիում:
Համագումարի ավարտին Հոգևոր հովիվը համագումարի աշխատանքերին մասնակցած բոլոր անդամներին օրհնեց և նրանց պահպանության սրբապատկերներ նվիրեց:
Այս տարվա Սուրբ Սարգսի տոնը բացառիկ էր Իտալիայում

Իտալիայի Հայոց հոգևոր հովվության քարտուղարություն