Լրահոս

29.01.2013 21:01


Կարմրահեր երեխա կարող է ծնվել ցանկացած ընտանիքում

Կարմրահեր երեխա կարող է ծնվել ցանկացած ընտանիքում

Մոտակա օրերին Լոնդոնում տեղի է ունենալու «Օլիմպիա» ցուցահանդեսը, որի ժամանակ  ցանկացած զույգ հնարավորություն կստանա ԴՆԹ թեստ անցնել, որպեսզի պարզի՝ արդյոք իրենց ընտանիքում կարո՞ղ է խարտյաշ երեխա ծնվել: Գիտնականներն այս կերպ ցանկանում են մարդկանց բացատրել, որ նման երեխաներ կարող են ծնվել նույնիսկ այն ընտանիքում, որտեղ ծնողներից ոչ մեկը խարտյաշ չէ, քանի որ «կարմիր վարսերի» գենը փոխանցվում է սերնդից սերունդ և հնարավոր է, որ այն ի հայտ գա մի քանի սերունդ հետո:

Գիտնականները պնդում են, որ այդ գենով օժտված է երկրագնդի բնակչության գրեթե  40%-ը։  Շատերին, սակայն, թվում է, թե եթե ընտանիքում ո՛չ հայրը, ո՛չ էլ մայրը վարսերի նման գույն չունեն, ապա երեխան չի կարող խարտյաշ ծնվել։ Սրա պատճառով ընտանիքում նման երախայի ծնունդը ոմանք կնոջ դավաճանության հետ են կապում: 

Այս խորագրի վերջին նյութերը