Լրահոս

29.01.2013 20:00


Հնդկաստանը՝ դեղագործական կազմակերպությունների գաղտնի փորձադաշտ

Հնդկաստանը՝ դեղագործական կազմակերպությունների գաղտնի փորձադաշտ

Հնդկաստանի Գերագույն դատարանը համաշխարհային դեղագործական ոլորտին  մեղադրել է, թե դեղագործական կազմակերպությունները հնդիկներին օգտագործում են որպես  փորձարկումների համար նախատեսված «ծովախոզուկների»: Նմանատիպ մեղադրանք է հնչել այն բանից հետո, երբ պարզվել է, որ ամբողջ երկրում մարդկանց վրա նոր դեղամիջոցների գաղտնի փորձարկումներ են իրականացվել, իսկ փորձարկումներին մասնակցող մարդիկ այս մասին տեղյակ չեն եղել և  համաձայնություն չեն տվել:

Սրանից հետո առողջապահության նախարարն անձամբ է վերահսկելու դեղամիջոցների հիվանդանոցային փորձարկումները, իսկ Դեղերի վերահսկման գլխավոր գործակալությունը լիազորություններից այսուհետ զրկված է: Դեռ պարզ  չէ քանի հոգի է ներգրավվել այդ փորձարկումների մեջ, և ենթադրվում է, որ այդ թիվը կարող է տատանվել 350 հազ.–2 մլն., սակայն հայտնի է, որ այդ փորձարկումները հովանավորվել են Ավստրիայի կողմից: Հայտնվում է, որ փորձարկումների հետևանքով կան մահացածներ:  

Այս խորագրի վերջին նյութերը