Լրահոս

22.06.2009 14:20


Վարդան Վարդապետյան. «Շիրակ Թորոսյանի կարծիքը բաժանում են հարյուրհազարավոր մարդիկ»

«Եթե որևէ մեկն ապացուցի, որ Շիրակ Թորոսյանը որևէ տեղ հայհոյանքներ է հնչեցրել Վրաստանի հասցեին, ես պատրաստ եմ նրա փոխարեն ներողություն խնդրել»,–մեկնաբանելով Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդի՝ Շիրակ Թորոսյանի մասին հնչեցրած այն կարծիքը, թե «ում էլ վերջին խոսքերով հայհոյի ու քո տուն ցանկանա հյուր գալ, դու էլ չես թողնի», ասել է Վարդան Վարդապետյանը։

–Նման բան գոյություն չունի։ Շիրակ Թորոսյանը միանգամայն կողմնակից է հայ-վրացական հարաբերությունների նորմալացման, և ինքը միշտ խոսում է այն փաստերի և երևույթների դեմ, որոնք խոչընդոտում են հայ-վրացական հարաբերությունները»։

«Հզրոր հայրենիք» կուսակցության ղեկավարը նաև նշել է, որ Շիրակ Թորոսյանի կարծիքը բաժանում են շատ ու շատ կազմակերպություններ ու հարյուրհազարավոր մարդիկ։

- Ի՞նչ է, Վրաստանի իշխանությունները նրա՞նց մուտքն էլ պետք է փակեն դեպի Վրաստան. շատ ծիծաղելի է,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը