Լրահոս

29.01.2013 17:50


Ջորջ Քլունին ռեստորանում փակել է մեկ ուրիշի հաշիվը

Ջորջ Քլունին ռեստորանում փակել է մեկ ուրիշի հաշիվը

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին թեև  շատերի ուշադրությունն ու սերն է վայելում, սակայն, ինչպես պարզվել է, «աստղային հիվանդությամբ» բնավ էլ չի տառապում: Մի քանի օր առաջ Բեռլինի ռեստորաններից մեկում ուշագրավ դեպք է տեղի ունեցել. այցելու մի բիզնեսմեն ընթրիքն ավարտելուց հետո մատուցողին խնդրել է բերել իր հաշիվը, որի ընդհանուր գումարը  մոտ 100 եվրո է եղել: Մատուցողը, սակայն,  պատասխանել է, որ նրա հաշիվն արդեն իսկ փակել է Ջորջ Քլունին:

Բիզնեսմենը նույնիսկ չի էլ հասկացել, որ իր հաշիվը փակողը հանրահայտ դերասանն է, և նրան է ուղարկել իր այցեքարտը: Միայն ռեստորանից դուրս գալուց հետո է նա հասկացել, որ իր հաշիվը փակել է հոլիվուդյան դերասանը: Պարզվել է, որ Քլունին այդպիսով ներողություն է հայցել բիզնեսմենից՝ մտածելով, թե իր ընկերների հետ աղմկելով՝ խանգարել է այցելուի հանգիստը: Այդուհանդերձ՝ ռեստորանի այցելուն պնդում է, թե Քլունին ու իր ընկերներն իրեն բոլորովին էլ չեն խանգարել, բայց միևնույն է` ինքը հայտնի դերասանի պահվածքից շատ շոյված է:

Այս խորագրի վերջին նյութերը