ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական այցը Տավուշի մարզ սկսվեց սահմանամերձ Մովսես գյուղից: Սերժ Սարգսյանը գյուղի եկեղեցու բակում մոտեցավ առաջին իսկ պատահած տարեց տղամարդուն և հետաքրքրվեց. «Հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք»:
Ի պատասխան, տարեց մարդը պատասխանեց, թե ամենամեծ խնդիրն այն է, որ «գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են»:
«Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»,-պատասխանեց Սերժ Սարգսյանը:
«Եթե զավոդ լիներ, աշխատեին՝ չէին գնա»,- ասաց Մովսես գյուղի բնակիչը: Սերժ Սարգսյանը հարցրեց. «Գյուղում զավոդ լինե՞ր»: Տարեց մարդու՝ «հա» պատասխանից հետո, Սերժ Սարգսյանն ասաց. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր»:
Ի պատասխան, գյուղացին ասաց, թե ինքը հողը մշակում է, ինչին Սերժ Սարգսյանը հակադարձեց. «Ուր է, որ մշակում եք, լավ էլի»:
Խոսակցությանը միջամտեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը՝ ասելով. «Ասա, ասա, որ գյուղում վերանորոգված մշակույթի պալատ, մանկապարտեզ կա»: Սակայն տարեց մարդը դրա պատասխանն էլ ուներ. նա ասաց, որ վերանորոգված մանկապարտեզում ընդամենը 12 երեխա կա, դպրոցում՝ նույնպես, և «սենց որ գնա՝ գյուղը կհատի»:
Այս զրույցից հետո, սակայն, գյուղացին, ում անունը Սպարտակ է, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր երեխաները Ռուսաստանում չեն, և ինքը Ռուսաստանում երեխա չունի: Ասաց, որ իր երկու տղաներն էլ Հայաստանում են, մեկը՝ գյուղում իր հետ է ապրում, մյուսն էլ՝ «բերդում զինվորական ա աշխատում»:
Մեր հարցին, թե Սերժ Սարգսյանի հետ Ռուսաստանում գտնվող ո՞ր երեխաների մասին էիք խոսում, Սպարտակ պապիկը պատասխանեց. «Գյուղացոնց համար էի ասում»:
Ինչու է խիարը թարս բուսնում ըստ Սերժ Սարգսյանի

168.am