Արման Մելիքյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը գուրգուրված են որպես Սերժ Սարգսյանի մրցակիցներ»
Այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով ՀՀ նախագահի երեք թեկնածուների՝ ՐաֆֆիՀովհաննիսյանի, ՀրանտԲագրատյանիևՊարույրՀայրիկյանի համատեղ հայտարարությանը, նախագահի մեկ այլ թեկնածու Արման Մելիքյանն ասել է, որ եռանախագահության ի հայտ գալը բացառում է ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածուի հնարավորությունը:
–ՐաֆֆիՀովհաննիսյանը, ՀրանտԲագրատյանըևՊարույրՀայրիկյանը՝ այն թեկնածուները, որոնք գուրգուրված են որպես Սերժ Սարգսյանի առավել մրցունակ մրցակիցներ, ստորագրում են միևնույն թղթի տակ և չեն էլ փորձում այլ թեկնածուների ներգրավել այդ հայտարարության հետ կապված քննարկումներին, ինչը հարցականներէառաջացնումմոտիվացիաներիառումով: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ իշխանությունը չի թողնի, որ նրանք հանդես գան միասնական թեկնածուով։ Համարեք, որ այս եռանախագահությունն է իշխանության համար միասնական թեկնածուն, բայց ոչ ընդդիմության։ Ինձ համար տարօրինակ է այդ թեկնածուական նոր եռանախագահության ձևաչափը։Երբ չի ասվում նախաձեռնության հեղինակի մասին որևէ բան, նշանակում է, որ այդ մարդիկ չեն ցանկանում այդ խնդիրը քննարկել ուրիշների հետ,-ասել է Ա. Մելիքյանը:
Արման Մելիքյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը գուրգուրված են որպես Սերժ Սարգսյանի մրցակիցներ»
Այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով ՀՀ նախագահի երեք թեկնածուների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի համատեղ հայտարարությանը, նախագահի մեկ այլ թեկնածու Արման Մելիքյանն ասել է, որ եռանախագահության ի հայտ գալը բացառում է ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածուի հնարավորությունը:
–Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը՝ այն թեկնածուները, որոնք գուրգուրված են որպես Սերժ Սարգսյանի առավել մրցունակ մրցակիցներ, ստորագրում են միևնույն թղթի տակ և չեն էլ փորձում այլ թեկնածուների ներգրավել այդ հայտարարության հետ կապված քննարկումներին, ինչը հարցականներ է առաջացնում մոտիվացիաների առումով: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ իշխանությունը չի թողնի, որ նրանք հանդես գան միասնական թեկնածուով։ Համարեք, որ այս եռանախագահությունն է իշխանության համար միասնական թեկնածուն, բայց ոչ ընդդիմության։ Ինձ համար տարօրինակ է այդ թեկնածուական նոր եռանախագահության ձևաչափը։ Երբ չի ասվում նախաձեռնության հեղինակի մասին որևէ բան, նշանակում է, որ այդ մարդիկ չեն ցանկանում այդ խնդիրը քննարկել ուրիշների հետ,-ասել է Ա. Մելիքյանը:
7or.am