Այսօրվա ասուլիսին ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը նշել է, որ հունվար ամիսին կանխատեսվել էր նորմայից ավելի օդի ջերմաստիճանի բարձրացում և տեղումների քանակի ավելացում, սակայն անակնկալներ տեղի ունեցան։ «Այսօրվանից սկսած՝ օդի ջերմաստիճանի անկում է նկատվում: Չնայաց այս պահին ամենուր ձնախառն անձրև է տեղում, երեկոյան ժամերին այն կդառնա ձյուն: Այնուհետև գիշերը տեղումները կդադարեն Սյունիքում, Տավուշում և Արարատյան դաշտի ցածրադիր գոտիներում: Վաղը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ»,-ասել է բանախոսը։ Ինչ վերաբերում է առաջիկա օրերի եղանակին, ապա հունվարի 30-ի ցերեկը սպասվում է 2-4 աստիճան տաքություն: Հաջորդ երկու գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի: Հովտային շրջաններում կգրանցվի մինչև 5 աստիճան ցուրտ, իսկ լեռնային շրջաներում՝ մինչև 13 աստիճան ցուրտ։
Ըստ Զարուհի Պետրոսյանի՝ փետրվար ամսվա սկզբին դարձյալ տեղումներ են սպասվում՝ ամսի 1-ի գիշերը կգրանցվի 0-2 աստիճան ցուրտ, ցերեկը՝ 1-3 աստիճան տաքություն։
Իսկ, ընդհանուր առմամբ, փետրվարին դարձյալ սպասվում է բավական տաք եղանակ: «Միջին ջերմաստիճանը բարձր կլինի, իսկ տեղումները՝ ավելի շատ: Մայրաքաղաքում կգրանցվի միջինը -0.6 աստիճան ցուրտ: Փետրվարն անցումային ամիս է, հետևաբար ցածր ջերմաստիճան գրանցվում է առաջին մի քանի օրերին»,–ասել է Զարուհի Պետրոսյանը։
Փետրվարին դարձյալ բավականին տաք եղանակ է սպասվում

7or.am