Հայրիկյանն ասուլիսի գնալուց առաջ Աստծուց հայտնություն է ստացել
Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անդրադարձել է իր մեծամիտ և ինքասիրահարված լինելու մասին կարծիքներին և հայտարարել, թե այսօր մի քանի հոգու սիրտը ճաքելու է։
–Կենսագրությանսմեջմոռացելեմնշելկարևորմանրամասներ։ Օրինակ՝ ԱՄՆ-իցվերադառնալուցառաջառաջարկստացաաշխատելՄԱԿ-իմարդուիրավունքներիհանձնաժողովում՝որպեսԱՄՆդեսպան։ Ախրեսերբեքչեմմեծամտացել. միայնփաստերնեմներկայացրել,–կենսագրական տվյալների բացը լրացնելով՝ մի քանի հոգու սիրտը «ճաքացրել» է Հայրիկյանը:
Նա նաև հայտարարել է, որ ասուլիսի գալուց առաջ Աստծուց հայտնություն է ստացել՝ նոր երգ, որի բովանդակությունն է. «ՏերԱստված,օգնիր, որմիշտհիշեմ՝այն,ինչունեմ,քեզնիցէտրված»։ Հայրիկյանը շեշտել է, որ այս երգը բոլոր կոմպլեքասավորվածների համար է ներկայացնում:
Հայրիկյանը չի զլացել և իր հետ ասուլիսի է բերել նաև իր բոլոր պատվոգրերը ու դրանք հատ առ հատ ներկայացրել լրագրողներին։
Ինչ վերաբերում է նախագահի մյուս թեկնածուների՝ ՐաֆֆիՀովհաննիսյանի ևՀրանտԲագրատյանի հետ իր համատեղ հայտարարությանը, Հայրիկյանը վստահություն է հայտնել, որ եթեայն ներկայացնեին ՀՀԿթեկնածուՍերժՍարգսյանին, ապանաէլկստորագրեր:
–Այս պահից համարեք, որ ներկայացված է նաև Սերժ Սարգսյանին: Համոզված եմ, որ կարձագանքի: Ես ձեզ հետ հանդիպման ժամանակ մտածեցի, որ կա չորրորդ հիմնական թեկնածուն, և պետք չէ այնպես ներկայացնենք, թե ինքը դեմ է:Հայտարարության մեջ ասված է, որ կոչն ուղղված է բոլոր թեկնածուներին,–ասել է նախագահի թեկնածուն՝ ավելացնելով, որ այդ հայտարարության նախաձեռնողը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հայրիկյանն ասուլիսի գնալուց առաջ Աստծուց հայտնություն է ստացել
Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անդրադարձել է իր մեծամիտ և ինքասիրահարված լինելու մասին կարծիքներին և հայտարարել, թե այսօր մի քանի հոգու սիրտը ճաքելու է։
–Կենսագրությանս մեջ մոռացել եմ նշել կարևոր մանրամասներ։ Օրինակ՝ ԱՄՆ-ից վերադառնալուց առաջ առաջարկ ստացա աշխատել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում՝ որպես ԱՄՆ դեսպան։ Ախր ես երբեք չեմ մեծամտացել. միայն փաստերն եմ ներկայացրել,–կենսագրական տվյալների բացը լրացնելով՝ մի քանի հոգու սիրտը «ճաքացրել» է Հայրիկյանը:
Նա նաև հայտարարել է, որ ասուլիսի գալուց առաջ Աստծուց հայտնություն է ստացել՝ նոր երգ, որի բովանդակությունն է. «Տեր Աստված, օգնիր, որ միշտ հիշեմ՝ այն, ինչ ունեմ, քեզնից է տրված»։ Հայրիկյանը շեշտել է, որ այս երգը բոլոր կոմպլեքասավորվածների համար է ներկայացնում:
Հայրիկյանը չի զլացել և իր հետ ասուլիսի է բերել նաև իր բոլոր պատվոգրերը ու դրանք հատ առ հատ ներկայացրել լրագրողներին։
Ինչ վերաբերում է նախագահի մյուս թեկնածուների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի հետ իր համատեղ հայտարարությանը, Հայրիկյանը վստահություն է հայտնել, որ եթե այն ներկայացնեին ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին, ապա նա էլ կստորագրեր:
–Այս պահից համարեք, որ ներկայացված է նաև Սերժ Սարգսյանին: Համոզված եմ, որ կարձագանքի: Ես ձեզ հետ հանդիպման ժամանակ մտածեցի, որ կա չորրորդ հիմնական թեկնածուն, և պետք չէ այնպես ներկայացնենք, թե ինքը դեմ է: Հայտարարության մեջ ասված է, որ կոչն ուղղված է բոլոր թեկնածուներին,–ասել է նախագահի թեկնածուն՝ ավելացնելով, որ այդ հայտարարության նախաձեռնողը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
7or.am