Լրահոս

29.01.2013 13:53


Դեդ Հասանին կքանդակի հայը

Դեդ Հասանին կքանդակի հայը

Ռուսաստանի քրեական հայտնի հեղինակություն, վերջերս դիպուկահարի կրակոցից սպանված ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի հուշարձանը կպատրաստի հայ քանդակագործը՝ Արամ Գրիգորյանը։ Հենց նրան են հուշարձանի պատվերը տվել Դեդ Հասանի՝ Նովոսիբիրսկում բնակվող մերձավորները։

Գրիգորյանին զարմացնում է լրատվամիջոցներում հուշարձան քանդակելու մասին բարձրացված աղմուկը։

«Բուժելիս բժիշկը չի հարցնում, թե հիվանդն ով է։ Այդպես նաև ես եմ։ Ես ծնվել եմ Հայաստանում, գիտեմ եզդիների պատմությունը։ Ինձ համար հեշտ է ստեղծագործել եզդիների կանոններով,-ասել է Գրիգորյանը։

Ի դեպ, 2009թ. Արամ Գրիգորյանը Դեդ Հասանի պատկերով հոբելյանական մեդալ է պատրաստել, ինչը քրեական հեղինակությանը շատ է դուր եկել, և նա անգամ ցանկացել է հանդիպել քանդակագործի հետ։

Այժմ էլ Արամ Գրիգորյանը ցանկանում է Ուսոյանի արձանը քանդակել 3,5 մետր բարձրությմբ. նա կանգանած է, աստղի առջև խոնարհվում են եզդիները, մի հրեշտակ ողբում է Ուսոյանի մահը, իսկ երկու «գողական» աստղերը կխորհրդանշեն նրա կապը քրեական աշխարհի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը