Սահմանապահն ակնարկել է, թե ամենաբարձր պաշտոնյայից է եղել պատգամավորին սահմանն անցնել չթույլատրելու հրահանգը
-Մեզ համար շատ զարմանալի և տարօրինակ էր։ Նման նախադեպ դեռևս չի եղել, որ ՀՀ ԱԺ պատգամավորին առանց պատճառի արգելեին Վրաստանի սահմանն անցնել։ Մանավանդ, միջոցառումը կազմակերպել էր «Նաումանի» անվան գերմանական հիմնադրամը՝ հենց երկխոսության համար,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին Վրաստանի սահմանն անցնելն արգելելու մասին՝ ասել է «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը։
Նրա խոսքերով՝ Վրաստանի արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ նախօրոք պայմանավորվածություն է եղել հանդիպման մասին, բայց սահմանապահն ակնարկել է, թե ամենաբարձր պաշտոնյայից է եղել պատգամավորին սահմանն անցնել չթողնելու հրահանգը։
-Այս քայլը վառ վկայությունն է Վրաստանի իշխանությունների քաղաքականության, թե նրանք ինչպիսի մոտեցումներ են ցուցաբերում։ Մեր արտգործնախարարությունը բողոքի նոտա է ներկայացրել վրացական իշխանություններին, տեսնենք՝ իրենց պատասխանը ինչպիսի՞ն կլինի, և դրան համապատասխան մեր քայլերը կլինեն,-ասել է նա։
Վարդան Վարդապետյանը վստահեցնում է, որ այս քայլով Վրաստանի իշխանություններն իրենց վերաբերմունքն են ցույց տվել ոչ թե Շիրակ Թորոսյան անձի, այլ մեր պետության նկատմամբ։
-Մնացած քայլերը պետք է մեր պետությունն անի։ Մենք հայտարարությամբ հանդես կգանք։ Սա սկանդալային միջադեպ է, և ընդ որում՝ Սահակաշվիլիի այցի նախօրեին։ Այս քայլով այն բարձրաստիճան պաշտոնյան, ով հրահանգ էր տվել իրականացնելու արգելքը, արջի ծառայություն մատուցեց Սահակաշվիլիին, որը վաղը չէ մյուս օրը ժամանելու է Հայաստան, և ավելացրեց նրա ընդդիմադիրների բանակը,-նշել է նա։