Լրահոս

29.01.2013 13:00


Որպես վարչական ռեսուրսի կիրառման ապացույց՝ նախագահի թեկնածուն թերթիկ է ներկայացրել

Որպես վարչական ռեսուրսի կիրառման ապացույց՝ նախագահի թեկնածուն թերթիկ է ներկայացրել

ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը այսօր ասուլիսում ընգդծել է, որ լավագույն դեպքում Հայաստանում ֆիզիկապես ներկա մոտ 1,5 մլն ընտրող կա։

Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ հունվարի 29-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 507 004 է։

Արման Մելիքյանը համոզված է, որ եթե ընդդիմությանը հաջողվի իր ընտրողներին տանել ընտրատեղամասեր, ապա խաղը կավարտվի:

Նախագահի թեկնածուն լրագրողներին է ներկայացրել մի թերթիկ՝ նշելով, որ դա բաժանում են պետական և հանրային ծառայության աշխատողներին և վարչական ռեսուրսի միջոցով ստիպում լրացնել իրենց անձնական և ընտանիքի անդամների տվյալները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը