Համաժողով. «Միջմշակութային երկխոսությունը և մշակութային բազմազանությունը Հայաստանում՝ մարտահրավերներ և լուծումներ»
Հունվարի 30-ին Արմենիա Մարիոթ հյուանոցում կկայանա Միջմշակութային ուսումնասիրությունների,ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն ՀԿ-ն կողմից իրականացվող համաժողովը՝«ՄիջմշակութայիներկխոսությունըևմշակութայինբազմազանությունըՀայաստանում՝մարտահրավերներևլուծումներ» թեմայով: Համաժողովը կազմակերպվում է CAUCULT Կովկասյանմշակութային նախաձեռնությունների ցանց եռամյա ծրագրի շրջանակներում:
Համաժողովի նպատակն է հասարակությունը իրազեկել Հայաստանում մշակութային մասնակցության արդի իրավիճակի մասին և խթանել մշակութային բազմազանությունն ու միջմշակութային երկխոսությունը:
Համաժողովը հնարավորություն կընձեռնի մշակութային դերակատարներին հանդիպել ոլորտի որոշում կայացնող մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել Հայաստանում մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության զարգացման տենդենցները և մարտահրավերները:
Համաժողովի պլենար ներկայացումների ընթացքում մասնակիցներին կներկայացվեն CAUCULT ծրագիրը և ծրագրի շրջանակներում իրականացված համայնքների կարիքների գնահատման արդյունքները: Համաժողովի խոսնակները լսարանին կներկայացնեն միգրացիոն և զբոսաշրջիկների հոսքերի աճի ազդեցությունը Հայաստանի մշակութային կյանքի վրա:
Պլենար ներկայացումներին հետևող երկու աշխատանքային խմբերում մասնակիցները կփորձեն բացահայտել ոլորտի հիմնական խնդիրները և մարտահրավերները, ինչպես նաև հնարավոր լուծումներ առաջարկել՝ դրանք հաղթահարելու և առկա իրավիճակը բարելավելու համար:
CAUCULT-ը միջազգային, միջմշակութային ծրագիր է, որը խթանում է Հարավային Կովկասում էթնիկ, կրոնական և մշակութային բազմազանությանը նպաստող նախաձեռնությունները: Ծրագրի նպատակն է բացահայտել Կովկասում մշակութային բազմազանությունը՝ որպես տարածաշրջանում առաջընթացի և բարգավաճ զարգացման կարևոր նախապայման:
Ծրագրով նախատեսված է բացահայտել, ուսուցանել և հզորացնել մշակութային դերակատարների լայն և բազմազան ցանց՝ ծրագրում ներգրավված շրջաններում և երկրներում մշակութային զարգացումը խթանելու համար, ինչպես նաեւ աջակցել մշակությաին բազմազանության եւ միջմակութային երկխոսության ոլորտներում նոր ծրագրերի եւ քաղաքականությունների մշակմանը: CAUCULT-ը միջազգային ծրագիր է, որն իրականացվում է զուգահեռ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և համակարգվում ավստրիացի ևլիտվացի գործընկերների կողմից:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի Արևելյան Գործընկերության մշակութային ծրագրի և Ավստրիական զարգացման համագործակցության (Austrian Development Cooperation) աջակցությամբ:
Համաժողով. «Միջմշակութային երկխոսությունը և մշակութային բազմազանությունը Հայաստանում՝ մարտահրավերներ և լուծումներ»
Հունվարի 30-ին Արմենիա Մարիոթ հյուանոցում կկայանա Միջմշակութային ուսումնասիրությունների,ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն ՀԿ-ն կողմից իրականացվող համաժողովը՝«Միջմշակութային երկխոսությունը և մշակութային բազմազանությունը Հայաստանում՝մարտահրավերներ և լուծումներ» թեմայով: Համաժողովը կազմակերպվում է CAUCULT Կովկասյանմշակութային նախաձեռնությունների ցանց եռամյա ծրագրի շրջանակներում: