Երեք երեխաների աչքի առաջ ենթարկվել է ֆիզիկական բռնության
Օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել մի կին, ով ընտանիքում երեք երեխաների աչքի առաջ ամուսնու և սկեսրոջ կողմից պարբերաբար ենթարկվել է հոգեբանական և ֆիզիկական բռնության:
Գայանե Մուրադյանին ամուսինն ու սկեսուրը ստիպել էին տնից հեռանալ երեխաներից մեկի հետ, իսկ մյուս երկուսին պահել էին իրենց մոտ և թույլ չէին տալիս տեսակցել:
Գայանեն խուսափում էր դիմել ոստիկանություն և Պաշտպանի աշխատակազմ էր դիմել իրեն աջակցելու խնդրով:
Կանանց հարցերով Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանը, կնոջը հոգեբանական աջակցություն տրամադրելուց հետո, նրան ներկայացրել էր նրա իրավունքների պաշտպանության հնարավորությունները, այնուհետև հանցագործության մասին հաղորդում տալու նպատակով կնոջն ուղեկցել ոստիկանություն:
Հաջորդ օրը Գայանեն հեռախոսազրույցի ընթացքում Աննա Սաֆարյանին շնորհակալություն էր հայտնել իր խնդրանքին արագ աձագանքելու համար: Գայանեն պատմել էր նաև, որ ոստիկանները հաղորդում և դրա վերաբերյալ բացատրություն տալուց հետո իրեն տուն են ուղեկցել և ընտանիքի անդամներին զգուշացրել Գայանեի նկատմամբ բռնարարքների դեպքում հետագա հետևանքների մասին:
Մինչ այդ Գայանեն մտավախություն ուներ, որ ամուսնու տուն վերադառնալուց հետո կրկին կենթարկվի բռնության, և նրան թույլ չեն տա տեսակցել երեխաների հետ, սակայն ամուսնու ընտանիքի անդամները տեսնելով Գայանեի` իրեն և իր երեխաներին պաշտպանելու հաստատակամությունը, նրա նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխել են և Գայանեի խոսքերով ասած` « իրեն միայն ջան-ով են դիմում»:
Գայանե Մուրադյանի` ոստիկանություն ներկայացրած դիմումի ընթացքը գտնվում է Պաշտպանի աշխատակազմի հսկողության տակ:

Կնոջ անուն-ազգանունը փոխված է: