Լրահոս

29.01.2013 12:42


Պարույր Հայրիկյան. «Եթե ես և Սերժ Սարգսյանը միանանք, ընտրությունները մեկ փուլով կավարտվեն»

Պարույր Հայրիկյան. «Եթե ես և Սերժ Սարգսյանը միանանք, ընտրությունները մեկ փուլով կավարտվեն»

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այսօր հրավիրված ասուլիսում համոզմունք է հայտնել, որ ժողովրդավարական ընտրությունների պարագայում երկրորդ փուլն անխուսափելի է, իսկ եթե երեք թեկնածուներից առնվազն երկուսը միավորվեն, ապա ընտրությունները մեկ փուլով կավարտվեն:

–Օրինակ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանը միանան, կամ էլ՝ ես և Սերժ Սարգսյանը միանանք, ընտրությունները մեկ փուլով կավարտվեն,–ասել է Հայրիկյանը։

Նա չի բացառել նախագահի մյուս թեկնածուների՝ կոնկրետ իր, Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միավորումը.

–Ես այն մարդկանցից եմ, ով շատ լավ հասկանում է՝ այս փուլում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մի քանի անհատներից շատ բան է կախված։ Իմ դեպքում կա միասին հաղթելու 100%-անոց հնարավորություն: Մյուս երկուսի դեպքում՝ 90%–անոց հնարավորություն՝ առաջին փուլով հաղթելու։ Եվ կա առանձին-առանձին պարտվելու 50%–անոց հնարավորություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը