Սահակաշավիլին անձամբ է Իվանիշվիլիին խորհուրդ տվել ազատ չարձակել Չախալյանին
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշավիլին անձամբ է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիինխորհուրդ տվել ազատ չարձակել ջավախահայ հասարակական–քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին: Այդ մասին Սահակաշվիլին խոստովանել է վրացի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
–Մենք շաբաթներ շարունակ կառավարության ներկայացուցիչների հետ խոսել ենք համաներման մասին: Գիգա Բոքերիան խոսել է ներքին գործերի նախարարի հետ, Դավիդ Բաքրաձեն՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Ուսուպաշվիլիի հետ, ես` վարչապետի հետ: Մենք համոզել ենք, որ ազատ չարձակեն Չախալյանին և Սկրիլնիկովին: Կառավարության ներկայացուցիչները հիմա ասում են, թե հենց նրանք սկսեն ծպտուն հանել, իրենք նրանց նորից բանտ կուղարկենք։ Բայց որևէ մեկին այլևս հետ չես ուղարկի։ Վրաստանի նորընտիր կառավարությունն ազատ է արձակել վտանգավոր հանցագործների, ովքեր ռուս լրտեսներ են և սպառնում են Վրաստանի պետականությանը,-հայտարարել է Սահակաշավիլին:
Հիշեցնենք, որ Չախալյանը Սահակաշվիլի նախորդ մեղադրանքներին արձագանքել էր հետևյալ կերպ.
«Իմ հասցեին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Միխեիլ Սաակաշվիլու կողմից հնչեցրած մեղադրանքները բացահայտ սուտ և ապատեղեկատվություն են»։
Սահակաշավիլին անձամբ է Իվանիշվիլիին խորհուրդ տվել ազատ չարձակել Չախալյանին
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշավիլին անձամբ է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին խորհուրդ տվել ազատ չարձակել ջավախահայ հասարակական–քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին: Այդ մասին Սահակաշվիլին խոստովանել է վրացի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

7or.am