Տնտեսական

29.01.2013 11:10


ՍԱՍ-ԳՐՈՒՊ-ի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ՍԱՍ-ԳՐՈՒՊ-ի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կայացավ «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ցուցակման արարողությունը: 

2013թ. հունվարի 29-ից «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից և ընդգրկվել Bbond ցուցակում: Այս թողարկումը ներառում է 10 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 24 ամիս մարման ժամկետով և 10.1% տարեկան եկամտաբերությամբ 700,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն SASGB1 բորսայական հապավմամբ:

Պարտատոմսերի այս թողարկման տեղաբաշխումը իրականացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն:

Այս խորագրի վերջին նյութերը