Պարզվել է նախօրեին Սարի–Թաղի սպանությունը կատարած քաղաքացու ինքնությունը
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ հունվարի 29-ին՝ ժամը 00։30-ին, պարզվել է երեկ Սարի–Թաղում տեղի ունեցած սպանությունը կատարած անձի ինքնությունը։
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին՝ ժամը 14։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1969թ. ծնված Սերգեյ Գալստյանի դին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Սարի-Թաղի 20-րդ փողոցի թիվ 112 հասցեում գտնվող կրպակի դիմաց անհայտ անձը հրազենից կրակել և սպանել էր Ս. Գալստյանին:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: