Լրահոս

29.01.2013 10:06


Եգիպտոսում կրկին անհանգիստ է

Եգիպտոսում կրկին անհանգիստ է

Չնայած Եգիպտոսում նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմից մտցված արտակարգ դրությանը,  երկրի մի շարք քաղաքներում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց։ Կահիրեում շարունակվում են բախումները Մուրսիի կողմնակիցների և նրա հակառակորդների միջև։ Ընդ որում, միացյալ ընդդմիության ուժերը հրաժարվում են երկխոսել իշխանությունների հետ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ, Պորտ–Սայիդի մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության մեղավոների նկատմամբ մահվան դատավճիռ կայացնելուց հետո, բախումների հետևանքով զոհվել էր ավելի քան 50 մարդ։

Եգիպտոսի երեք քաղաքներում արտակարգ դրությունը կգործի 30 օր։

Այս խորագրի վերջին նյութերը