Լրահոս

29.01.2013 09:46


Երկրաշարժ Իրանում

Երկրաշարժ Իրանում

Հունվարի 28-ին՝ ժամը 23։55-ին, հաղորդագրություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 23։38-ին Իրանի Իսլամական Հանրապետության Ահար քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Մեղրի քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը