ՊՆ միջոցառումներին մասնակցել է ժամկետանց գոմեշի մսի հայտնի պատմության դերակատարներից մեկը
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պետական միջոցառումներին հրավիրված չեն եղել ազատամարտիկներ Սասուն Միքայելյանը, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը, Մյասնիկ Մալխասյանը, Ժիրայր Սեֆիլյանը և այլք: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ փոխարենը ՊՆ միջոցառումներին մասնակցել է ՊՆ-ին մատակարարված ժամկետանց գոմեշի մսի հայտնի պատմության դերակատար Արշալույս Փայտյանը: «Ինչպե՞ս հասկանալ այսքան խայտառակությունից հետո նրան մեծարելը, իսկ ազատամարտիկներին արհամարհելը: Արդյոք Ա. Փայտյանը միայնա՞կ չի գործել, ու դրա համար էլ ՊՆ ղեկավարությունը նրա նկատմամբ այդքան սիրալիր և ուշադիր է»,-գրում է թերթը: