Աշխարհ

29.01.2013 00:10


Փարիզում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Փարիզում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Հունվարի 28-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:  

Համանախագահները շարունակեցին նախարարների հետ քննարկումները խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով նախորդ տարվա հոկտեմբերին կողմերին փոխանցված աշխատանքային առաջարկի շուրջ: Նրանք նաև մտքեր փոխանակեցին վստահության ամրապնդման հնարավոր միջոցների վերաբերյալ:

Համանախագահները, հղում կատարելով 2011 թ. ապրիլի 14–ին և 2012 թ. հուլիսի 13–ին իրենց կողմից արված հայտարարություններին, նախարարների հետ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից  և դեպի Լեռնային Ղարաբաղի օդանավակայան քաղաքացիական թռիչքներին առնչվող հարցեր:

 ԱԳ նախարարներն ու համանախագահներն ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը,  որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափ: Արտաքին գործերի նախարարները վերահաստատեցին խաղաղ կարգավորման գործընթացին իրենց աջակցությունը և բանակցությունները շարունակելու իրենց վճռականությունը: Նախարարները և համանախագահները պայմանավորվեցին առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները: 

Այս խորագրի վերջին նյութերը