Քաղաքական

28.01.2013 16:01


Արամ Հարությունյան. «Բացի Սերժ Սարգսյանից մյուս բոլոր թեկնածուները պատվեր են կատարում»(տեսանյութ)

Արամ Հարությունյան. «Բացի Սերժ Սարգսյանից մյուս բոլոր թեկնածուները պատվեր են կատարում»(տեսանյութ)

Այսօրվա ասուլիսին ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել բանակում անմեղ զոհերի հիշատակը` նշելով, որ լրագրողների հետ այս հանդիպմանը նախընտրում է խոսել բանակի թեմայով:

«Բանակում մեկ բարեփոխում է պետք` բարձրացնել հայ զինվորի ոգին, այն այսօր շատ ցածր է` ի տաբերություն արցախյան պատերազմի տարիներին »,-ասել է բանախոսը` նշելով հայ ներկայիս գեներալներին, որոնց «փորերն այնքան մեծ է, որ թույլ չի տալիս նրանց ներքև նայել»: «Նրանց կողքին բազմաթիվ զոհված ազատամարտիկների ընտանիքներ կամ պատերազմից հաշմանդամ մնացած ազատամարտիկներ  են ապրում չքավորության մեջ, մինչդեռ վերոնշյալ գեներալները առոք-փառոք վայելում են կյանքը` առանց դույզն-ինչ հիշելու սոցիալական ծանր պայմաններում հայտնված իրենց զինակիցների ու նրանց ընտանիքների մասին»,-նշեց նախագահի թեկնածուն:

Այս և երկրի առջև ծառացած այլ խնդիրների լուծումը Ա. Հարությունյանը տեսնում է քաղաքական կամքի ձևավորման մեջ:

Բնականաբար, հարցեր եղան նաև առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Ըստ բանախոսի` բացի Սերժ Սարգսյանից մյուս բոլոր թեկնածուները պատվեր են կատարում ու գործարքի մեջ են իշխանությունների հետ: Հարությունյանն ընդգծեց  4 թեկնածուի` նշելով, թե նրանց արդեն իսկ խոստացված է, թե ով որ տեղը կգրավի Սերժ Սարգսյանից հետո և ինչ հավանական պաշտոններ կարող են ստանալ:  «Մեկին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոն են խոստացել, մյուսին այլ բան…»,- ասել է Հարությունյանը` հուսով հայտնելով, որ Պարույր Հայրիկյանը խոստումներով խաբված թեկնածուների թվում չէ:

Այս խորագրի վերջին նյութերը