Լրահոս

28.01.2013 16:07


Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի ստեղծման 21-ամյակի կապակցությամբ

Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի ստեղծման 21-ամյակի կապակցությամբ

Սիրելի՛  հայրենակիցներ, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը սրտաց շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման քսանմեկամյակի կապակցությամբ: 

21 տարի առաջ հունվարի 28-ին նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ գրանցվեց կարևորագույն հաղթանակներից մեկը: Հայոց հաղթանակած բանակն այդ օրը իրավական կարգավիճակ ստացավ ու հենց այդ օրը հռչակվեց մեր նորանկախ պետության զինված ուժերի ստեղծման օր:

Բանակը մեր անվտանգության, անկախության ու ինքնիշխանության գրավականներից մեկն է և մեր բանակի հասուն տարիքով պետք է հպարտանալ: Միևնույն ժամանակ պետք է լիահույս լինել, որ ՀՀ զինված ուժերում առկա արատավոր երևույթներն այլևս պատմություն կդառնան և մենք լիաթոք կհպարտանանք նաև մեր բանակի պրոֆեսիոնալիզմով, այնտեղ տիրող համերաշխ ու կարգապահ մթնոլորտով:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս այս փառապանծ տոնի կապակցությամբ, մաղթում ենք, որ հայ զինվորը միշտ պահպանի Հայաստանի Հանրապետության սահմանների անդորրը և թող մեր տարածաշրջանում տիրի մշտական խաղաղություն:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը