Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում բուք է, Սելիմի լեռնանցքը` փակ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Հունվարի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ հանրապետության որոշ շրջաններում` Մարտունիում, Աշոցքում, Արթիկում, Գորիսում տեղում է թույլ ձյուն: Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում բուք է, սակայն այն երթեւեկելի է: Ուժեղ ձնաբքի պատճառով երկկողմանի փակ է Սելիմի լեռնանցքը: Գավառի, Սևանի, Դիլիջանի, Սիսիանի, Ապարանի, Մեղրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում բուք է, Սելիմի լեռնանցքը` փակ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Հունվարի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ հանրապետության որոշ շրջաններում` Մարտունիում, Աշոցքում, Արթիկում, Գորիսում տեղում է թույլ ձյուն: Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում բուք է, սակայն այն երթեւեկելի է: Ուժեղ ձնաբքի պատճառով երկկողմանի փակ է Սելիմի լեռնանցքը:
Գավառի, Սևանի, Դիլիջանի, Սիսիանի, Ապարանի, Մեղրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: