Ընտրություններ 2013. ՀՀ Նախագահի` չգրանցված թեկնածուներից ստացվել են դիմումներ
ՀՀ գլխավոր դատախազությունը 2013թ. հունվարի 21-ին ստացել է «Քաշաթաղ» Հ/Կ նախագահ, ՀՀ Նախագահի առաջադրված թեկնածու Ռ. Սիմոնյանի երկրորդ բողոքը` ընտրական օրենսգրքով նախատեսված 8մլն. ընտրագրավի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանին եւ նրա աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ԿԸՀ նախագահի լիազորությունները կասեցնելու, ընտրությունները հետաձգելու եւ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:
Ռ. Սիմոնյանին կրկին տրվել է գրավոր պարզաբանում, որ նրա կողմից ուղարկված բողոքում որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, այն կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում, իսկ բարձրացված մյուս հարցադրումները դատախազական գործառույթներից դուրս են:
ՀՀ գլխավոր դատախազությունը 2013թ. հունվարի 21-ին ստացել է ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրված Պավլիկ Սարգսյանի` 2013թ. հունվարի 11-ի հայտարարությունը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8մլն. դրամի պահանջի հիմքով իրեն «ՀՀ Նախագահի`խոչընդոտված թեկնածու» հռչակելու մասին:
Պ. Սարգսյանին գրավոր պարզաբանում է տրվել, որ նրա կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացնում, եւ դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում: