Լրահոս

28.01.2013 11:37


Արա Պապյանն առաջարկում է եկամտահարկ մտցնել բանակի պահպանման համար

Արա Պապյանն առաջարկում է եկամտահարկ մտցնել բանակի պահպանման համար

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում գրում է.

Քանի որ այսօր Հայոց բանակի օրն է` ուզում եմ դրա հետ կապված մի հարց դնել քննարկման:
Ակնհայտ է, որ ներկա ժողովրդագրական վիճակը և հետզհետե բարդացող զինատեսակները ուշ թե շուտ մեզ ստիպելու են անցնել պրոֆեսիոնալ բանակի: Ըստ էության, մենք դրա ճանապարհին ենք:
Երբ տարիներ առաջ ես աշխատում էի Կիպրոսում, ի շարս այլ հարկերի, վճարում էի 2,5% ուղղակի եկամտահարկ բանակի պահպանման համար: 

Արդյոք ժամանակը չէ՞ մտցնել նման մի հարկ և պարտադիր զորակիչից անցնել կամավորական հիմունքներով հավաքագրվող հմուտ ու պրոֆեսիոնալ բանակի: 


Դա մեզ հնարավորություն կտա ունենալ թեև թվակազմով ավելի փոքրաթիվ, բայց արդյունավետ ու հզոր բանակ: Միևնույն ժամանակ, հատուկ հարկատեսակը հնարավորություն կտա զինվորականության համար ապահովել բարեկեցիկ կյանք և մշտապես ունենալ համալրման համար առկա ու պատրաստակամ պահեստակազմ, այդ թվում նաև իգական սեռից: Կխուսափենք նաև բանակում առկա շատ հոռի երևույթներից: Մնացած ազգաբնակչության համար կարելի կլինի դպրոցներում և համալսարաններում կազմակերպել նախնական զինվորական պատրաստության դասընթացներ և պարբերական կարճաժամկետ զորահավաքներ: Բանակի կազմի աշխատավարձերը նաև էապես կարող են նպաստել սպառողական շուկայի աշխուժացմանը և որոշակիորեն կանխել արտագաղթը սահմանամերձ շրջաններից:

Այս խորագրի վերջին նյութերը