Պետք է հստակորեն տարբերակել Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը` Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակից, որովհետեւ դրանք տարբեր հասկացություններ են եւ տարբեր ժամանակային փուլերում են գտնվում:
Եթե Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը 1965-1985թթ. էին, ապա Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակը հիմա է հասունացել:
Եթե Հայոց ցեղասպանության ճանաչում ասելով նկատի ունեին ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, ապա Հայոց ցեղասպանության դատապարտում ասելով պետք է հասկանալ ցեղասպանության դատապարտում միջազգային իրավական ատյանում եւ ցեղասպանության հետեւանքների վերացում:
Ինչը նշանակում է, որ դեպի ցեղասպանության դատապարտման ճանապարհը հայությունը արդեն անցել է, եւ կարիք չկա նրան ապակողմնորոշել, իբր` «Ցեղասպանության ճանաչման գործընթացը առաջ է ընթանում եւ, ըստ այդմ, պետք է այդ գործընթացը շարունակել մինչեւ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը» ոգով:
Որպես ապացույց ասվածի՝ քննենք պատմական փաստերն ու ժամանակահատվածները:
1.Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը` 1965-1985 թթ.:
Լոզանի կոնֆերանսից հետո` 1923-1965թթ., Հայոց ցեղասպանության խնդիրը Միջազգային ընկերակցությունը վարպետորեն շրջանցեց եւ մոռացության մատնեց:
Մոռացության արգելապատնեշը հնարավոր եղավ չեզոքացնել 1965թ. Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցի օրերին Խորհրդային Հայաստանում բռնկված պահանջատիրության ցույցերով ու շարժումով, 60-ականների սերունդի գործունեությամբ եւ, մանավանդ, 1973-1975թթ. Սփյուռքում ձեւավորված ազգային ազատագրական պայքարի` Գուրգեն Յանիկյանի, Գեւորգ Աճեմյանի, Սիմոն Սիմոնյանի, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի, Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկների եւ այլ անհատների ու կազմակերպությունների մեծ ջանքերի ու զոհողությունների գնով:
Այդ ժամանակ է, որ Նորագույն զինյալ ազատագրական պայքարի ծավալմանը զուգընթաց` համաշխարհային լրատվամիջոցները բառացիորեն ողողվեցին Հայաստանի, հայության եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմահատոր տեղեկատվությամբ, հարցազրույցներով, հոդվածներով, գրքերով, հաղորդաշարերով ու ֆիլմերով…
1983-1985թթ. աննախադեպ սադրանքների ու բռնամիջոցների ձեռագրով հայ ազատագրական պայքարը ժամանակավորապես կասեցվեց: Ժամանակավորապես, որովհետեւ 1988-ի Արցախյան շարժումով այն կրկին հառնելու էր:
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեռ նախորդ` 2007-ի, լսումների առիթով ասել ենք, որ ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է (1), ավարտվել է 1985-ով: 1985-ը` Գորբաչովյան պերեստրոյկայի եւ 1987-ը Եվրոպական պառլամենտի «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւի ընդունման տարեթվերն են, որոնց անմիջապես հաջորդել են Սումգայիթում, Բաքվում, Գանձակում եւ Ադրբեջանի այլ վայրերում բնակվող հայազգի քաղաքացիների կոտորածը, բռնագաղթը եւ ԼՂՀ-ի, ՀՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան:
Նոր ժամանակների հայ ազգային ազատագրական պայքարի երկրորդ փուլը Արցախյան ազատամարտն է` 1988-1994թթ., որի հաղթական ավարտից հետո, պետք է գար ցեղասպանության դատապարտման ժամանակը, մանավանդ, երբ ազգովին դիմակայել էինք հայերի նոր ցեղասպանություն կազմակերպելու դավադրությանը:
Խոստովանենք, որ թանկարժեք ժամանակը կորսված է, բայց ամեն ինչ կորած չէ:
Պարզապես, պետք է ընդունել, որ ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտված է եւ պետք է անցում կատարել ցեղասպանության դատապարտման գործընթացին: ՀՀ-ի կողմից դատապարտումը տեղի է ունեցել 1988-ի նոյեմբերի 22-ին, իսկ 1993-ից ՀՀ ԱԺ օրակարգում է այն ժամանակ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահ Աշոտ Նավասարդյանի ներկայացրած առաջարկը` Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթաց սկսելու վերաբերյալ:
Հայոց ցեղասպանության դատապարտման հարցով երեք եւ ավելի կողմեր կարող են դիմել միջազգային դատարան.
ա) Հայաստանի Հանրապետությունը (2), որը սակայն, այս հարցով, այժմ գտնվում է ճնշումների տակ,
բ) ՄԱԿ-ի անդամ ցանկացած պետություն, որը ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի համաձայն` ստանձնել է այդպիսի պարտավորություն (3):
գ) ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, բնականաբար, եւ`
դ) Արեւմտյան Հայաստանի հայությունը, որպես ցեղասպանության ենթարկված եւ բնօրրան հայրենիքից բռնագաղթված հավաքականություն, այստեղ սակայն ուսումնասիրելու եւ վերջնականապես կողմնորոշվելու խնդիրներ կան…
Պետք է ասել, որ հաճախ են կատարվում ոչ ճիշտ ձեւակերպումներ եւ հնչում սխալ մեկնաբանություններ, որոնք խեղաթյուրում են առկա իրողությունները, առաջացնում վնասակար կարծրատիպեր եւ ապակողմնորոշում հասարակությանը: Մեջբերենք երկու օրինակ, երկուսն էլ հնչել են ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բանաձեւի ընդունման փաստի առնչությամբ:
ա) Ոչ ճիշտ ձեւակերպում է. «Եթե հողերը վերադարձնեն, ի՞նչ ենք անելու այնտեղ ապրող 6 միլիոն քրդերին»:
Պատասխանը մեկն է. «Ներկայիս Հայաստանում եւ վաղվա Հայաստանում գործելու են Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը, Սահմանադրությունը, օրենքները եւ բոլոր նրանք, ովքեր կապրեն այդ պետության մեջ որպես հանրապետության օրինապահ քաղաքացիներ, կշարունակեն այնտեղ ապրել խաղաղ ու ստեղծագործ կյանքով: Նրանք, ովքեր չեն ընդունի Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի, Սահմանադրության, օրենքների գերակայությունը` կարող են հեռանալ: Դա վերաբերում է եւ 6 միլիոնին, եւ 60 միլիոնին, թվաքանակը այստեղ կարեւոր չէ, կարեւորը պետության կազմակերպման ձեւն է ու բովանդակությունը»:
Նույն հաջողությամբ նույն հարցը կարելի է ուղղել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի… ներկայացուցիչներին. «Իսկ ի՞նչ եք անելու Գերմանիայում… ապրող 5 միլիոն թուրքերին»: Պատասխանը կլիներ` «Թուրքերը Գերմանիայում ինտեգրվում են եւ պարտավոր են հարգել պետության Սահմանադրությունն ու օրենքները»:
Այլապես ստացվում է, որ կարելի է արդարացնել Ռալֆ Պիտերսի այն ձեւակերպումը, թե` «Հիշենք նաեւ 5 հազար տարվա վաղեմության մի փոքրիկ կեղտոտ գաղտնիք: էթնիկական զտումն իր գործն անում է» (4):
Այդպես ստացվում է, թե կարելի է ցանկացած ազգի, երկարաշունչ կամ մի կարճ ժամանակահատվածում, «էթնիկ զտումների» (ցեղասպանության) ենթարկել ու բռնազավթել նրա բնօրրան հայրենիքը: Ամենեւին, մեր պարագայում հայությունը վճռական է, որ իրենից հափշտակվածը լիովին վերադարձվի տիրոջը` հայությանը:
բ) Սխալ մեկնաբանություն է. «Եղեռնի ճանաչումը մեկ օրվա, մեկ տարվա հարց չէ… Թուրքիան պետք է փոխվի… ճանաչի ցեղասպանությունը»:
Անշուշտ, կողմերի համար` եւ հայերի, եւ թուրքերի, լավագույն տարբերակ կլիներ, եթե Թուրքիայի Հանրապետությունը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը եւ հայության կրած վնասը հատուցեր, այդ թվում` բռնազավթված տարածքները վերադարձնելու միջոցով: Բայց, քանի որ հայությունը չի կարող նստել ու սպասել, անհրաժեշտ է գտնել խնդրի հանգուցալուծման այլ տարբերակ:
Այստեղ է, որ պետք է տարբերակել ցեղասպանության ճանաչման եւ ցեղասպանության դատապարտման գործընթացները, որովհետեւ ճանաչումը քաղաքական ակտ է, դատապարտումը` իրավական: Ճանաչումը գերազանցապես քաղաքական ակտ է եւ կարեւոր նշանակություն ունի հարցի իրավական հիմքերն ամրապնդելու տեսակետից:
Թուրքիան կարող է ճանաչել ցեղասպանությունը, բայց հույսը դնելով իր հովանավորների ու դաշնակիցների աջակցության վրա, փորձել հրաժարվել վնասի հատուցումից (5), թեեւ դրա իրավունքը չունի, որովհետեւ Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդն է, ժառանգորդը: Ոչ մի հանցագործ ինքնակամ չի ընդունում մեղքը, քանի դեռ չի կանգնում դատարանի առաջ: Ուստի, խնդիրն ուղիղ պետք է դնել, որ` «Հայոց ցեղասպանության դատապարտման եւ վնասի հատուցման խնդիրը միջազգային դատարանի իրավասության հարց է, որի վճիռը իրականացման տեսակետից պարտադիր է ցանկացած պետության, այդ թվում` Թուրքիայի Հանրապետության համար»: Այս դեպքում այլեւս կարեւոր չէ Թուրքիայի կողմից ցեղասպանության ուղղակի կամ անուղղակի ճանաչումը:
Ինչպես կարող ենք համոզվել, կարիք չկա հասարակության մեջ ձեւավորել այն սխալ տեսակետը, թե` «Եթե Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը, ուրեմն հարցը փակուղի է մտնում», կամ` «Որպեսզի հարցը լուծվի, պետք է սպասել մինչեւ Թուրքիան փոխվի»: Ամենեւին: Թուրքիան ընդամենը կարող է խոչընդոտներ հարուցել, ինչը եւ ճգնում է անել ժամանակ շահելու նպատակով` առաջարկելով խնդիրը հանձնել պատմաբանների քննարկմանը: Մինչդեռ, եւ ցեղասպանության, եւ Հայկական հարցի հանգուցալուծումը միջազգային դատարանի ձեռքում է:
Սրանք են այն փաստարկները, որոնք հաստատում են, թե ցեղասպանության ճանաչման գործընթացը հիմնականում պետք է ավարտված համարել: Այժմ պետք է կենտրոնանալ ցեղասպանության դատապարտման գործընթացի վրա եւ դրանից հետո միայն մտածել հարաբերությունները կարգավորելու եւ այլ կարեւոր խնդիրների մասին:
Զուգահեռ, երբեք ավելորդ չէ կրկնել, որ հաշվի առնելով Միջին Արեւելքում եւ Կովկասում տիրող ներկա ռազմա-քաղաքական իրողությունները` հայությունն ու Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինեն համապարփակ ինքնապաշտպանության եւ ազգային ազատագրական պայքարի, պաշտպանելու եւ հաստատելու համար ազգային պետական բոլոր իրավունքները բնօրրան հայրենիքի` Հայաստանի նկատմամբ:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
Ծանոթագրություն
1. Տես, «Ուխտ Արարատի» պարբերական, թիվ 3 (14), հոկտեմբեր - նոյեմբեր, 2007, էջ 55-56:
2. Տես, Իրավաբանական գիտությունների ֆրանսիացի դոկտորը հայերին առաջարկում է դիմել միջազգային դատարան` ընդդեմ Թուրքիայի, News.am, Մարտ 16, 2012 | 01:24:
3. Տես, Հոդված 8. Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններին` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում ցեղասպանությունը եւ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ այլ արարք կանխարգելելու եւ ճնշելու համար: Հոդված 9. Պայմանավորվող կողմերի միջեւ վեճերը` կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման եւ կատարման հետ, ներառյալ նաեւ ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը` վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով:
5. Տես, Եվրոպական պառլամենտի 1987թ. հունիսի 18-ին ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւը, Հոդված 2. (Եվրոպական պառլամենտը…)«ԳտնումԷ,որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի, ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: ՆշումԷմիաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար եւ ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ»:
Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակը
Պետք է հստակորեն տարբերակել Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը` Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակից, որովհետեւ դրանք տարբեր հասկացություններ են եւ տարբեր ժամանակային փուլերում են գտնվում:
Եթե Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը 1965-1985թթ. էին, ապա Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակը հիմա է հասունացել:
Եթե Հայոց ցեղասպանության ճանաչում ասելով նկատի ունեին ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, ապա Հայոց ցեղասպանության դատապարտում ասելով պետք է հասկանալ ցեղասպանության դատապարտում միջազգային իրավական ատյանում եւ ցեղասպանության հետեւանքների վերացում:
Ինչը նշանակում է, որ դեպի ցեղասպանության դատապարտման ճանապարհը հայությունը արդեն անցել է, եւ կարիք չկա նրան ապակողմնորոշել, իբր` «Ցեղասպանության ճանաչման գործընթացը առաջ է ընթանում եւ, ըստ այդմ, պետք է այդ գործընթացը շարունակել մինչեւ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը» ոգով:
Որպես ապացույց ասվածի՝ քննենք պատմական փաստերն ու ժամանակահատվածները:
1. Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը` 1965-1985 թթ.:
Լոզանի կոնֆերանսից հետո` 1923-1965թթ., Հայոց ցեղասպանության խնդիրը Միջազգային ընկերակցությունը վարպետորեն շրջանցեց եւ մոռացության մատնեց:
Մոռացության արգելապատնեշը հնարավոր եղավ չեզոքացնել 1965թ. Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցի օրերին Խորհրդային Հայաստանում բռնկված պահանջատիրության ցույցերով ու շարժումով, 60-ականների սերունդի գործունեությամբ եւ, մանավանդ, 1973-1975թթ. Սփյուռքում ձեւավորված ազգային ազատագրական պայքարի` Գուրգեն Յանիկյանի, Գեւորգ Աճեմյանի, Սիմոն Սիմոնյանի, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի, Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկների եւ այլ անհատների ու կազմակերպությունների մեծ ջանքերի ու զոհողությունների գնով:
Այդ ժամանակ է, որ Նորագույն զինյալ ազատագրական պայքարի ծավալմանը զուգընթաց` համաշխարհային լրատվամիջոցները բառացիորեն ողողվեցին Հայաստանի, հայության եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմահատոր տեղեկատվությամբ, հարցազրույցներով, հոդվածներով, գրքերով, հաղորդաշարերով ու ֆիլմերով…
1983-1985թթ. աննախադեպ սադրանքների ու բռնամիջոցների ձեռագրով հայ ազատագրական պայքարը ժամանակավորապես կասեցվեց: Ժամանակավորապես, որովհետեւ 1988-ի Արցախյան շարժումով այն կրկին հառնելու էր:
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեռ նախորդ` 2007-ի, լսումների առիթով ասել ենք, որ ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է (1), ավարտվել է 1985-ով: 1985-ը` Գորբաչովյան պերեստրոյկայի եւ 1987-ը Եվրոպական պառլամենտի «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւի ընդունման տարեթվերն են, որոնց անմիջապես հաջորդել են Սումգայիթում, Բաքվում, Գանձակում եւ Ադրբեջանի այլ վայրերում բնակվող հայազգի քաղաքացիների կոտորածը, բռնագաղթը եւ ԼՂՀ-ի, ՀՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան:
2. Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակը` 1994-ից հետո ընկած ժամանակահատված:
Նոր ժամանակների հայ ազգային ազատագրական պայքարի երկրորդ փուլը Արցախյան ազատամարտն է` 1988-1994թթ., որի հաղթական ավարտից հետո, պետք է գար ցեղասպանության դատապարտման ժամանակը, մանավանդ, երբ ազգովին դիմակայել էինք հայերի նոր ցեղասպանություն կազմակերպելու դավադրությանը:
Խոստովանենք, որ թանկարժեք ժամանակը կորսված է, բայց ամեն ինչ կորած չէ:
Պարզապես, պետք է ընդունել, որ ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտված է եւ պետք է անցում կատարել ցեղասպանության դատապարտման գործընթացին: ՀՀ-ի կողմից դատապարտումը տեղի է ունեցել 1988-ի նոյեմբերի 22-ին, իսկ 1993-ից ՀՀ ԱԺ օրակարգում է այն ժամանակ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահ Աշոտ Նավասարդյանի ներկայացրած առաջարկը` Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթաց սկսելու վերաբերյալ:
Հայոց ցեղասպանության դատապարտման հարցով երեք եւ ավելի կողմեր կարող են դիմել միջազգային դատարան.
ա) Հայաստանի Հանրապետությունը (2), որը սակայն, այս հարցով, այժմ գտնվում է ճնշումների տակ,
բ) ՄԱԿ-ի անդամ ցանկացած պետություն, որը ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի համաձայն` ստանձնել է այդպիսի պարտավորություն (3):
գ) ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, բնականաբար, եւ`
դ) Արեւմտյան Հայաստանի հայությունը, որպես ցեղասպանության ենթարկված եւ բնօրրան հայրենիքից բռնագաղթված հավաքականություն, այստեղ սակայն ուսումնասիրելու եւ վերջնականապես կողմնորոշվելու խնդիրներ կան…
3. Երկու խոսք` Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի բռնազավթված տարածքների կապակցությամբ հնչող ոչ ճիշտ ձեւակերպումների, սխալ մեկնաբանությունների ու վնասակար կարծրատիպերի վերաբերյալ:
Պետք է ասել, որ հաճախ են կատարվում ոչ ճիշտ ձեւակերպումներ եւ հնչում սխալ մեկնաբանություններ, որոնք խեղաթյուրում են առկա իրողությունները, առաջացնում վնասակար կարծրատիպեր եւ ապակողմնորոշում հասարակությանը: Մեջբերենք երկու օրինակ, երկուսն էլ հնչել են ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բանաձեւի ընդունման փաստի առնչությամբ:
ա) Ոչ ճիշտ ձեւակերպում է. «Եթե հողերը վերադարձնեն, ի՞նչ ենք անելու այնտեղ ապրող 6 միլիոն քրդերին»:
Պատասխանը մեկն է. «Ներկայիս Հայաստանում եւ վաղվա Հայաստանում գործելու են Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը, Սահմանադրությունը, օրենքները եւ բոլոր նրանք, ովքեր կապրեն այդ պետության մեջ որպես հանրապետության օրինապահ քաղաքացիներ, կշարունակեն այնտեղ ապրել խաղաղ ու ստեղծագործ կյանքով: Նրանք, ովքեր չեն ընդունի Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի, Սահմանադրության, օրենքների գերակայությունը` կարող են հեռանալ: Դա վերաբերում է եւ 6 միլիոնին, եւ 60 միլիոնին, թվաքանակը այստեղ կարեւոր չէ, կարեւորը պետության կազմակերպման ձեւն է ու բովանդակությունը»:
Նույն հաջողությամբ նույն հարցը կարելի է ուղղել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի… ներկայացուցիչներին. «Իսկ ի՞նչ եք անելու Գերմանիայում… ապրող 5 միլիոն թուրքերին»: Պատասխանը կլիներ` «Թուրքերը Գերմանիայում ինտեգրվում են եւ պարտավոր են հարգել պետության Սահմանադրությունն ու օրենքները»:
Այլապես ստացվում է, որ կարելի է արդարացնել Ռալֆ Պիտերսի այն ձեւակերպումը, թե` «Հիշենք նաեւ 5 հազար տարվա վաղեմության մի փոքրիկ կեղտոտ գաղտնիք: էթնիկական զտումն իր գործն անում է» (4):
Այդպես ստացվում է, թե կարելի է ցանկացած ազգի, երկարաշունչ կամ մի կարճ ժամանակահատվածում, «էթնիկ զտումների» (ցեղասպանության) ենթարկել ու բռնազավթել նրա բնօրրան հայրենիքը: Ամենեւին, մեր պարագայում հայությունը վճռական է, որ իրենից հափշտակվածը լիովին վերադարձվի տիրոջը` հայությանը:
բ) Սխալ մեկնաբանություն է. «Եղեռնի ճանաչումը մեկ օրվա, մեկ տարվա հարց չէ… Թուրքիան պետք է փոխվի… ճանաչի ցեղասպանությունը»:
Անշուշտ, կողմերի համար` եւ հայերի, եւ թուրքերի, լավագույն տարբերակ կլիներ, եթե Թուրքիայի Հանրապետությունը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը եւ հայության կրած վնասը հատուցեր, այդ թվում` բռնազավթված տարածքները վերադարձնելու միջոցով: Բայց, քանի որ հայությունը չի կարող նստել ու սպասել, անհրաժեշտ է գտնել խնդրի հանգուցալուծման այլ տարբերակ:
Այստեղ է, որ պետք է տարբերակել ցեղասպանության ճանաչման եւ ցեղասպանության դատապարտման գործընթացները, որովհետեւ ճանաչումը քաղաքական ակտ է, դատապարտումը` իրավական: Ճանաչումը գերազանցապես քաղաքական ակտ է եւ կարեւոր նշանակություն ունի հարցի իրավական հիմքերն ամրապնդելու տեսակետից:
Թուրքիան կարող է ճանաչել ցեղասպանությունը, բայց հույսը դնելով իր հովանավորների ու դաշնակիցների աջակցության վրա, փորձել հրաժարվել վնասի հատուցումից (5), թեեւ դրա իրավունքը չունի, որովհետեւ Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդն է, ժառանգորդը: Ոչ մի հանցագործ ինքնակամ չի ընդունում մեղքը, քանի դեռ չի կանգնում դատարանի առաջ: Ուստի, խնդիրն ուղիղ պետք է դնել, որ` «Հայոց ցեղասպանության դատապարտման եւ վնասի հատուցման խնդիրը միջազգային դատարանի իրավասության հարց է, որի վճիռը իրականացման տեսակետից պարտադիր է ցանկացած պետության, այդ թվում` Թուրքիայի Հանրապետության համար»: Այս դեպքում այլեւս կարեւոր չէ Թուրքիայի կողմից ցեղասպանության ուղղակի կամ անուղղակի ճանաչումը:
Ինչպես կարող ենք համոզվել, կարիք չկա հասարակության մեջ ձեւավորել այն սխալ տեսակետը, թե` «Եթե Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը, ուրեմն հարցը փակուղի է մտնում», կամ` «Որպեսզի հարցը լուծվի, պետք է սպասել մինչեւ Թուրքիան փոխվի»: Ամենեւին: Թուրքիան ընդամենը կարող է խոչընդոտներ հարուցել, ինչը եւ ճգնում է անել ժամանակ շահելու նպատակով` առաջարկելով խնդիրը հանձնել պատմաբանների քննարկմանը: Մինչդեռ, եւ ցեղասպանության, եւ Հայկական հարցի հանգուցալուծումը միջազգային դատարանի ձեռքում է:
Սրանք են այն փաստարկները, որոնք հաստատում են, թե ցեղասպանության ճանաչման գործընթացը հիմնականում պետք է ավարտված համարել: Այժմ պետք է կենտրոնանալ ցեղասպանության դատապարտման գործընթացի վրա եւ դրանից հետո միայն մտածել հարաբերությունները կարգավորելու եւ այլ կարեւոր խնդիրների մասին:
Զուգահեռ, երբեք ավելորդ չէ կրկնել, որ հաշվի առնելով Միջին Արեւելքում եւ Կովկասում տիրող ներկա ռազմա-քաղաքական իրողությունները` հայությունն ու Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինեն համապարփակ ինքնապաշտպանության եւ ազգային ազատագրական պայքարի, պաշտպանելու եւ հաստատելու համար ազգային պետական բոլոր իրավունքները բնօրրան հայրենիքի` Հայաստանի նկատմամբ:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
Ծանոթագրություն
1. Տես, «Ուխտ Արարատի» պարբերական, թիվ 3 (14), հոկտեմբեր - նոյեմբեր, 2007, էջ 55-56:
2. Տես, Իրավաբանական գիտությունների ֆրանսիացի դոկտորը հայերին առաջարկում է դիմել միջազգային դատարան` ընդդեմ Թուրքիայի, News.am, Մարտ 16, 2012 | 01:24:
3. Տես, Հոդված 8. Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններին` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում ցեղասպանությունը եւ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ այլ արարք կանխարգելելու եւ ճնշելու համար: Հոդված 9. Պայմանավորվող կողմերի միջեւ վեճերը` կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման եւ կատարման հետ, ներառյալ նաեւ ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը` վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով:
4. Տես, Ռալֆ Պիտերս, «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների», թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006: Blood borders, How a better Middle East would look, By Ralph Peters, All content © 2006, Armed Forces Journal | Terms of Service.
5. Տես, Եվրոպական պառլամենտի 1987թ. հունիսի 18-ին ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւը, Հոդված 2. (Եվրոպական պառլամենտը…) «Գտնում Է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի, ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Նշում Է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար եւ ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ»: