Ջավախքի սփյուռքն իր խոր մտահոգությունն է հայտնում Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում աճող սոցիալ-քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Մենք չենք կարող չնկատել բնիկ հայ ժողովրդի նկատմամբ Վրաստանի իշխանությունների հակաիրավական գործողությունները։ Տարածաշրջանում հետագա բացասական հետևանքները կանխելու նպատակով, նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Հայաստան այցի նախօրեին, մենք՝ Ջավախքի սփյուռքը, Ձեզ ենք դիմում խնդրանքով՝ նախատեսվող հանդիպման օրակարգում ներառել հետևյալ հարցերի քննարկումը.
.Տարածաշրջանին տեղական ինքնակառավարման իրավունք տրամադրելու մասին,
.Տարածաշրջանում հայոց լեզվին լրացուցիչ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու մասին,
.Վրաստանի հայկական համայնքին սեփական պատմական հուշարձանները և սրբությունները վրադարձնելու մասին,
.Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին անհապաղ ազատ արձակելու մասին,
.Վերին Լարսի հսկիչ անցագրային կետի բացման մասին,
.Ջավախքում Թբիլիսիի համալսարանի մասնաճյուղի բացման մասին,
.Ջավախահայերի երկքաղաքացիության խնդրի լուծման մասին։
Մենք՝ Ջավախքի սփյուռքը, նշում ենք, որ բոլոր ջավախահայերը շահագրգռված են Վրաստանում կայունության, տնտեսական աճի և ժամանակակից ժողովրդավարական քաղաքական համակարգի առաջընթացի համար։
Ջավախքի սփյուռքի դիմումը ՀՀ նախագահին
Հարգարժան Սերժ Ազատի,

Ջավախքի սփյուռք
Ռուսաստան, հունիս, 2009թ.