Լրահոս

28.01.2013 10:25


Աղքատության դեմքը Գյումրու նախկին գործարանային հանրակացարաններում

Աղքատության դեմքը Գյումրու նախկին գործարանային հանրակացարաններում

Գյումրու կենտրոնական մասում՝ Շիրակի մարզպետարանի և քաղաքային ոստիկանության հարևանությամբ, Լենինականի երբեմնի գերհզոր թեթև արդյունաբերական ձեռնարկությունների կիսախարխուլ հանրակացարանները դեռևս կիսով չափ բնակեցված են մնում:

Այդ շինություններում բնակվող ընտանիքները հիմնականում նրանք են, ովքեր բնակվելու այլ վայր չունեն, չեն համարվում երկրաշարժի հետևանքով անօթևաններ և այդ իսկ պատճառով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանցից շատերը սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում են, իսկ այդ կիսախարխուլ շենքերում բացակայում են կոմունալ-կենցաղային ամենատարրական պայմանները և անգամ կեսկատակ-կեսլուրջ կարելի է ասել, որ այդ նախկին հանրակացարաններ կոչվածների հետ համեմատած՝ Գյումրու տնակները շքեղ առանձնատներ են թվում:

Այս խորագրի վերջին նյութերը