Լրահոս

28.01.2013 10:19


Եգիպտոսի մի քանի նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել

Եգիպտոսի մի քանի նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի  փոխանցմամբ` Եգիպտոսի նախագահ Մոհամադ Մուրսին նախօրեին երկրի մի քանի նահանգներում արտակարգ դրություն է հայտարարել: 

Նոր սահմանդրությունը Եգիպտոսի նախագահին լիազորում է արտակարգ դրություն հայտարարել միայն մեկ շաբաթ ժամկետով: Արտակարգ ռեժիմի ժամկետի երկարացման դեպքում անհրաժեշտ է խորհրդարանի հավանությունը: 
Կիրակի երեկոյան Մուրսին հատուկ ուղերձովքաղաքական բոլոր կուսակցություններին կոչ էր արել  ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար երկխոսություն սկսել:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում իրավիճակը սրվել էր, երբ դատարանը հրապարակել էր 21 մարդու մահվան դատավճիռ, որոնց մեղադրում էին 2012թ. փետրվարին ֆուտբոլային հանդիման ժամանակ անկարգություններ հրահրելու համար: 
Շաբաթ օրը հուզումների հետևանքով երկրի մի շարք նահանգներում եղան բախումներ` զոհվել էր 31 մարդ: Կիրակի անկարգությունները շարունակվեցին սպանվածների հուղարկավորության ժամանակ, ինչի հետևանքով զոհվել էին ևս երեքը, 400-ից ավելին՝ վիրավորվել: 

Այս խորագրի վերջին նյութերը