Անցնող շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է խախտվել է շուրջ 200 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, անցած շաբաթվա ընթացքում շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները ժամանակին հավաստանշվել են և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:
Անցած շաբաթվա ընթացքում ԼՂՀ օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն