Քաղաքական

26.01.2013 13:02


Արամ Հարությունյան. «...գնում է Գորիս` անծանոթ մարդու թաղմանը, հետո էլ հայրենասիրական ճառ ասում»

Արամ Հարությունյան. «...գնում է Գորիս` անծանոթ մարդու թաղմանը, հետո էլ  հայրենասիրական ճառ ասում»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությույանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգել է, որ Հայաստանում աննախադեպ իրավիճակ է, և իշխանություններն իրենց քայլերում չափն անցել են: 

Արամ Հարությունյանը շարունակում է մնալ իր որոշմանը, որ փետրվարի 8-ին հանելու է թեկնածությունը՝ վստահ լինելով. «Սերժ Սարգսյանին մենակ թողնելով՝ նրան դրդում ենք  որոշակի քայլերի»:

–Ինձանից բացի` վեց մարդուց է կախված, թե ընդդիմադիր ուժերն ինչ պետք է անեն:  Եթե թեկնածուներից մեկը գնում է Գորիսանծանոթ մարդու թաղմանը, հետո էլ  հայրենասիրական ճառ է ասում, որից զարմանում են այդ մարդու հարազատներըապա դա իմիտացիա է։ Գնացեք Գորիսում հարցրեք: Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է։ Եթե հասցնեն բոլոր թաղումներին կամ հարսանիքներին մասնակցեն, մրցակցային ընտրությունների իմիտացիա կստեղծեն,–ասել է նա:

Նախագահի թեկնածուն նաև խորհրդարանական խմբակցություններին կոչ է անում բոյկոտել ԱԺ–ի հերթական նիստը և  երեք ամիս բացակայել՝ թույլ տալով, որ ժողովրդի կամքով ձևավորվի նոր խորհրդարան.

–Եթե ընդդիմադիր ուժերը չեն կարողանում որևէ հարց քննարկել ԱԺ-ում, ապա ինչ են իրենք շահում` ծառայողական մեքենա և քարտուղարուհի: Հանրապետականները կարող են մեկ մարդու` Սերժ Սարգսյանի պահանջով,  վայր դնեն մանդատները հանուն ապահով ծերության:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը