Հերթական մշտադիտարկման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցները և Պաշտպանին առընթեր ստեղծված Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խումբը այցելել էին «էրեբունի» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ, հայտնում է ՄԻՊ լրատվական ծառայությունը:
«էրեբունի» ՔԿՀ-ում, ի թիվս այլ խնդիրների, ուշադրության կենտրոնում էին գտնվում հիմնարկի աշխատակիցների խնդիրները:
Այս պահին քրեակատարողական հիմնարկում կան 15-ից ավել թափուր հաստիքներ, որոնց հիմնական պատճառը ցածր աշխատավարձերն ու աշխատանքի ծանրաբեռնվածությունն է, ինչի պատճառով դժվար է գտնել համապատասխան պատրաստվածության աշխատողներ: 24 ժամ հերթապահություն իրականացնող աշխատակիցները ապահովված չեն նաև համապատասխան սննդի ընդունման վայրով /ճաշարանով/ և սննդով: Բացի այդ հիմնարկի աշխատակիցները մինչ օրս օգտվում են ՀՀ ոստիկանության աշխատակիցներին սպասարկող պոլիկլինիկայից, որտեղ, նրանց հավաստմամբ, պատշաճ բժշկական սպասարկում չի ապահովվում:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում աշխատանքային խումբն արձանագրել էր նույն խնդիրները: 24 ժամ հերթապահություն իրականացնող աշխատակցի համար նույնիսկ նախատեսված չէ սանհանգույց, և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ստիպված են լինում օգտվել ՔԿՀ-ի պատժախցերի կամ կարանտինային խցերի սանհանգույցներից, երբ այնտեղ պահվող ազատազրկվածներ չեն լինում:
Այս խնդիրները հաշվի առնելով, Պաշտպանի գրասենյակը նշում է, որ աշխատակիցների աշխատանքային վատ պայմանները չեն կարող նպաստել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց նկատմամբ լավ վերաբերմունքի դրսևորմանը:
ՄԻՊ աշխատակիցները այցելել են ՔԿՀ-ներ
Հերթական մշտադիտարկման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցները և Պաշտպանին առընթեր ստեղծված Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խումբը այցելել էին «էրեբունի» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ, հայտնում է ՄԻՊ լրատվական ծառայությունը:
«էրեբունի» ՔԿՀ-ում, ի թիվս այլ խնդիրների, ուշադրության կենտրոնում էին գտնվում հիմնարկի աշխատակիցների խնդիրները:
Այս պահին քրեակատարողական հիմնարկում կան 15-ից ավել թափուր հաստիքներ, որոնց հիմնական պատճառը ցածր աշխատավարձերն ու աշխատանքի ծանրաբեռնվածությունն է, ինչի պատճառով դժվար է գտնել համապատասխան պատրաստվածության աշխատողներ: 24 ժամ հերթապահություն իրականացնող աշխատակիցները ապահովված չեն նաև համապատասխան սննդի ընդունման վայրով /ճաշարանով/ և սննդով: Բացի այդ հիմնարկի աշխատակիցները մինչ օրս օգտվում են ՀՀ ոստիկանության աշխատակիցներին սպասարկող պոլիկլինիկայից, որտեղ, նրանց հավաստմամբ, պատշաճ բժշկական սպասարկում չի ապահովվում:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում աշխատանքային խումբն արձանագրել էր նույն խնդիրները:
24 ժամ հերթապահություն իրականացնող աշխատակցի համար նույնիսկ նախատեսված չէ սանհանգույց, և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ստիպված են լինում օգտվել ՔԿՀ-ի պատժախցերի կամ կարանտինային խցերի սանհանգույցներից, երբ այնտեղ պահվող ազատազրկվածներ չեն լինում: