Լրահոս

26.01.2013 11:50


Սոբչակի սիրահետելուց աժդահա Վալուևը վախեցել է

Սոբչակի սիրահետելուց աժդահա Վալուևը վախեցել է

Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն իր միկրոբլոգում զարմացած և միևնույն ժամանակ վրդովված գրել է, որ բռնցքամարտիկ և պատգամավոր Նիկոլայ Վալուևն իրեն մեղադրել է սիրահետելու մեջ, այն էլ՝ իր կնոջ ներկայությամբ։ Սոբչակը գրել է, որ զանգահարել և աժդահա բռնցքամարտիկին կանչել է իր հեռուստահաղորդմանը հյուր, բայց Վալուևը մերժել է՝ պատճառաբանելով, թե Սոբչակն իրեն սիրահետել է իր տիկնոջ ներկայությամբ։

«Ես ընդհանրապես չեմ հասկանում հարցազրույցից հրաժարվելու այդ տարօրինակ պատճառաբանությունը: Ես, իհարկե, այլասերված եմ, բայց Վալուևին սիրահետելը չափից ավելի է: Յանա Ռուդկովսկայային հարցրեք, որ ես միշտ հարբած եմ ու կարող է և չհիշեմ, թե ինչպես եմ վազել Կոլյայի ետևից»:

Այս խորագրի վերջին նյութերը