Լրահոս

26.01.2013 11:44


Շրջված միկրավտուբոսից դուրս բերված ուղևորները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ

Շրջված միկրավտուբոսից դուրս բերված ուղևորները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ

Հունվարի 26-ին՝ ժամը 10։02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը,  ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում Սայաթ-Նովա-Նալբանդայան խաչմերուկում «Օպել Աստրա» մակնիշի 33 PS 394 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Առաքելյան ծնվ. 1990 թ.) բախվել է թիվ 18 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 1327 S պետհամարանիշի միկրոավտոբուսին, ինչի հետևանքով վերջինս շրջվել է: ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով ուղևորներ` 1957թ. ծնված Ա. Մկրտչյանը, 1951թ. ծնված Ն. Թովմասյանը և 1992թ. ծնված Ա. Մովսիսյանը տեղափոխվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ  Գ. Հարությունյանը` «Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոց»: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը