Լրահոս

26.01.2013 10:07


Գոռ Սուջյանի քույրը. «Խոսքս վերաբերում է բոլոր նախանձ, չուզող մարդկանց»

Գոռ Սուջյանի քույրը. «Խոսքս վերաբերում է բոլոր նախանձ, չուզող մարդկանց»

«Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանի կողմից՝ «Եվրատեսիլ–2013»–ում Հայաստանը ներկայացնելու հետ կապված սոցիալական ցանցերում տարաբնույթ կարծիքներ են հնչում։ Անդրադառնալով դրանց՝ նրա քույրը՝ Եվա Սուջյանը, ով նույնպես երգչուհի է, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խոսքս վերաբերում է բոլոր նախանձ, չուզող մարդկանց: Եթե լավն ասելու ոչինչ չունեք, ուրեմն՝ լռեք: Կարողանալ լռել ոչ բոլորին է հասու:

Հասկանում եմ, դուք խեղդվում եք ինքներդ ձեր նախանձից՝ մաքրվեք: Փոխանակ քաջալերեք և ուրախ լինեք, որ այս հոգնած երկրում դեռ եղբորս նման տաղանդավոր մարդիկ մնացել են: Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, քավ լիցի: Շատ կան տաղանդավոր մարդիկ, և բոլոր այդ տաղանդները ձեր չար խոսքերի պատճառով լքում են մեզ և ծաղկեցնում օտար երկրները: Ամոթ մեզ: Խնդրում եմ, եթե որևէ մեկը լավ գործ է արել, թող ուրախ լինի իր արած գործի պտուղներից, պետք չէ երեսով տալ:

Դա խոսում է մարդու խղճուկ կերպարի մասին: Իմ եղբայրն իմ ճանաչած ամենահամեստ և անշահախնդիր մարդկանցից մեկն է, իսկ խղճուկ բամբասանքներից հեռու մնացեք: Եվ, իհարկե, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել այն մարդկանց, ովքեր իրենց սրտի լավ ու բարի խոքերն են հղում մեզ: Շնորհակալ եմ, հարգելիներս: Եթե ձեր բարիդրացիական վերաբերմունքն էլ չլիներ… Հաջողություն «Դորիանս» և Գոռ Սուջյան ջան»:

Այս խորագրի վերջին նյութերը