ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարելիք այցը հետաձգվել է հրավիրող կողմի խնդրանքով։ Այս մասին «7օր»-ին տեղեկացրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նաիրի Պետրոսյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ հետաձգումը պայմանավորված լինի Իրանում տեղի ունեցող իրադարձություններով, Ն. Պետրոսյանն ասել է, թե էթիկական տեսանկյունից ճիշտ չի լինի, որ ինքը խոսի դրա մասին։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցի շրջանակներում հանդիպումներ էր ունենալու Իրանի նախագահի, ԱԺ խոսնակի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
ԱԺ նախագահի այցը հետաձգվել է